ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակներ. Արոնյանը 2-րդն է, իսկ Հայաստանը` 6-րդը
ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է վարկանիշային աղյուսակները հուլիսի 1-ի դրությամբ: Լևոն Արոնյանը (2805)աշխարհում 2-րդն է, զիջելով միայն նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենին (2877): Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաև՝ Գաբրիել Սարգսյանը (2686), Սերգեյ Մովսիսյանը (2672) և Վլադիմիր Հակոբյանը (2655):
Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների առաջին տեղում շարունակում է մնալ հունգարուհի Հուդիտ Պոլգարը (2676): Էլինա Դանիելյանը (2458) 34-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2446) 44-րդը :
Աշխարհի 100 լավագույն երիտասարդ շախմատիստների ցանկի 17 -րդ տեղում գտնվում է Կարեն Գրիգորյանը (2592), Հովհաննես Գաբուզյանը (2582) 19-րդ տեղում է, ցանկում են նաև՝ Ռոբերտ Աղասարյանը (2511) և Տիգրան Հարությունյանը (2439):
Աշխարհի 100 լավագույն երիտասարդ աղջիկ շախմատիստների ցանկում է Մարիա Գևորգյանը (2130):
Թիմային դասակարգմամբ Հայաստանը 6-րդն է: