«Մալաթիա» տոնավաճառում փակ տաղավարների թիվն ամեն օր ավելանում է․ Իրատես de facto
«Իրատես de facto» թերթը գրում է. «Հասարակությանը հայտնի «Մալաթիա» տոնավաճառում փակ տաղավարների թիվն ամեն օր ավելանում է: Բազմաթիվ ընտանիքներ, որոնց ապրուստի միակ միջոցն այստեղ առևտուր անելն է, զրկվում են իրենց հանապազօրյա հացից: Պատճառը, ըստ տաղավարատերերի, ոչ միայն առևտրի բացակայությունն է, այլև շրջակայքում ավելացող խանութների թիվը: Սրան զուգահեռ, պետք է տաղավարի վարձակալության գումարը տալ, որը «չեղած» առևտրի դիմաց մեծ շռայլություն է:
Ավելին, եթե այսպես շարունակվի, և առևտրականները մեկը մյուսի հետևից «լքեն» տոնավաճառը, մեծ է հավանականությունը, որ ողջ տոնավաճառը կփակվի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։