«Մալաթիա» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել նորածին՝ առանց ձեռքերի և1 ոտքի թաթի. Իրատես de facto
«Իրատես de facto»-ն գրում է. «Ասում են, թե օրերս շատ ցավալի դեպք է արձանագրվել Երևանի «Մալաթիա» բժշկական կենտրոնում: Կեսարյան հատումով լույս աշխարհ է եկել նորածին՝ առանց ձեռքերի և 1 ոտքի թաթի:
Այդ մասին երեխայի ծնողներ ողջ հղիության ընթացքում չեն իմացել, չնայած այն հանգամանքին, որ նույն բժշկական կենտրոնում հղին հինգից ավելի ուլտրաձայնային հետազոտության է ենթարկվել:
Ասում են՝ «ԷԽՕ»-ի բժիշկն ազատվել է աշխատանքից և ընդհատակ անցել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: