Սամվել Ալեքսանյանը զբաղված է «Մալաթիա» հիվանդանոցի «գլխին» կուտակված «սև ամպերը» ցրելով. Իրատես de facto
«Իրատես de Facto»-ին գրում է, որ «Մալաթիա» ԲԿ-ում տեղի ունեցած ցավալի իրողությունը՝ լույս աշխարհ էր եկել առանց վերջույթների երեխա, լրատվամիջոցներում լայն արձագանք ունեցավ, դրան անդրադարձան ոլորտի մասնագետներն ու առողջապահության նախարարը, իսկ նորածնի հարազատները մեղադրում են «ԷԽՕ»–ի բժշկին:
«Հիվանդանոցի վարկանիշին սպառնացող այս դեպքը «խռովել» է հիվանդանոցի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հոգին, ու նա լծվել է հիվանդանոցի «գլխին» կուտակված «սև ամպերը» ցրելու գործին: Մեր տեղեկություններով, Ալեքսանյանը զբաղված է տարբեր լրատվամիջոցների հիվանդանոցի առավելությունները գովազդող նյութեր տրամադրելով»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։