3850 դիտում
10:01 08-09-2020
«Սուրմալու» առևտրի կենտրոնը շուրջ 20 տոկոսով բարձրացնում է տաղավարների վարձավճարները. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Համավարակի ստեղծած խնդիրները շարունակում են լարված պահել մեր տնտեսությունը: Չնայած մարդիկ զրկվել են աշխատանքից, բիզնեսներ են փակվում, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը նախանձելի չէ, նոր հարվածները, սակայն, կարծես առջևում են:
Այս իրավիճակում, երբ մարդիկ մի կերպ են կարողանում իրենց բիզնեսները պահել, որոշ առևտրի կենտրոններ որոշել են, որ տաղավարների վարձավճարների գինը պիտի բարձրացնել:
Մեր տեղեկություններով` «Սուրմալու» առևտրի կենտրոնը մտադիր է շուրջ 20 տոկոսով բարձրացնել տաղավարների վարձավճարները, ինչը, բնականաբար, հարուցել է առևտրականների զայրույթը: Թե ինչ հիմնավորմամբ և ինչու է այս պահին նման որոշում կայացվել, առևտրականներին հստակ բացատրություն չեն տվել:
Սակայն ակնհայտ է, որ նման որոշումը բավական տհաճ անակնկալ է առանց այն էլ առևտրից դժգոհ տաղավարների տերերի համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2719 դիտում
09:52 10-06-2014
«Մալաթիա» տոնավաճառում փակ տաղավարների թիվն ամեն օր ավելանում է․ Իրատես de facto
Այս բաժնից
1321 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1492 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1255 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»