211652_close_icon
views-count1520 դիտում article-date 20:12 31-01-2014

Բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվել է

Հունվարի 30-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված Համբարձում Ղ.-ին, որը ս/թ. հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի /բռնաբարություն/ 1-ին մասի և 139 հոդվածի /սեքսուալ բնույթի բռնի գործողությունները / 1-ին մասի մեղադրանքով: Խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է 34 սմ երկարությամբ, 21 սմ շեղբով, 4 սմ շեղբի լայնությամբ դանակ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր