211652_close_icon
views-count104782 դիտում article-date 19:46 07-01-2020

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. պետական պաշտոնյայի հայրը, ով անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և թմրանյութերի հետ առնչություն ունենալու կասկածանքով 12 տարի եղել է հետախուզման մեջ, Ձորաղբյուրում հայտնաբերվել է մահացած

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 6-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանոթյան Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը 60-ամյա Սաղաթել Սաղաթելյանն էր, ով հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Դատաբժշկի նախնական՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ս. Սաղաթելյանին մահացած հայտնաբերել է նրա 36-ամյա որդին՝ Տիգրան Սաղաթելյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի ջրային կառույցների փոխտնօրեն, իսկ մահացած Ս. Սաղաթելյանը 2008 թվականից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր-օր-ի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ), 266 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 272 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի գործածմամբ հակելը, կամ ներգրավելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, և խաբեությամբ) մեղադրանքներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված քրեական գործը հարուցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր