29060 դիտում
16:24 21-12-2018
Երևանում հայտնաբերվել է շենքի շքամուտքում 20-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով որոնվող 23-ամյա երիտասարդը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Վարդան Հ.-ն է, ով կասկածվում է դեկտեմբերի 11-ին Աջափնյակ վարչական շրջանում 20-ամյա Ռուզաննա Վ.-ի նկատմամբ շենքի շքամուտքում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Վարդան Հ.-ն ձերբակալվել է, ով այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: