211652_close_icon
views-count203151 դիտում article-date 16:24 16-08-2021

Արմավիրի բանտում հայտնաբերվել է 14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով կալանավորված տղամարդու կախված դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օգոստոսի 14-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցերից մեկում հերթապահ խումբը հայտնաբերել է սավանով ճաղավանդակից կախված տղամարդու դի։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 49-ամյա Ա․ Ս․-ն էր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել 16-րդ խցում պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, իսկ նա մեղադրվում էր ՀՀ ՔրՕրի 139 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) հատկանիշներով։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա նախկին կինն այս տարվա ապրիլից կալանավորված է և գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ժողովրդին հայտնի՝ «Կանանց գաղութ»)։ Կինը մեղադրվում է ՀՀ ՔրՕրի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով։  Նա կասկածվում է մի շարք քաղաքացիների հետ խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու մեջ։ Գումարը կազմում է մոտ 7 միլիոն դրամ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր