2357 դիտում
09:29 31-01-2014
Որոտանի ՀԷԿ-ի առքուվաճառքի հետևանքները. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոտանի ՀԷԿ-երի կասկադի առքուվաճառքի գործարքն ամերիկյան ընկերությանը, ըստ մեր աղբյուրների, շատ ավելի քաղաքական, քան տնտեսական էր։ Հետաքրքիր է նաև գործարքի կայացման ժամկետը, նկատի են առնվում Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները և Արևմուտքի առաջխաղացումն այդ «ֆրոնտում»։
Ըստ նույն աղբյուրների՝ ռուսական կողմն անում էր ամեն ինչ, որպեսզի գործարքը տեղի չունենա։
Բանն այն է, որ Որոտանի ՀԷԿ-ի արտադրած էներգիան վաճառվում է Իրանին՝ Իրանից Հայաստան ներկրվող գազի դիմաց։ Ամերիկյան ընկերության հետ առքուվաճառքից հետո, փաստորեն, խախտվեց ոչ միայն Հայաստանում էներգետիկ ոլորտում ռուսական մոնոպոլիան, այլև, ինչպես կասեր ոչ անհայտ Մեթյու Բրայզան, տեղի ունեցավ դիվերսիֆիկացիա՝ Հայաստանը վերածելով բուֆերային գոտու, որտեղ կամրագրվի Իրան-ԱՄՆ նոր ստեղծվող հարաբերությունների կմախքը, այն է՝ Իրանի նկատմամբ էներգետիկ կոշտ էմբարգոներ կիրառող ԱՄՆ-ն այսօր ինքը կքանդի տաբուն և էներգիա կմատակարարի Իրանին։
Երեկ ողջ օրը՝ երկար հարցումներից հետո, մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել՝ պահպանվե՞լ է այդ դրույթն ամերիկյան ընկերության հետ կնքված պայմանագրում, եթե այո՝ ի՞նչ ձևակերպմամբ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1293 դիտում
09:05 13-02-2014
Ռուսները կգնեին «Նաիրիտը», եթե նրանց վաճառվեր նաև «Որոտանի» ՀէԿ-երի համալիրը․ «168 ժամ»
1874 դիտում
10:19 25-02-2014
Ուշագրավ փաստեր՝ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ․ Ժողովուրդ
1688 դիտում
09:26 11-03-2014
Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ․ Ժողովուրդ
Այս բաժնից
700 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին