1296 դիտում
09:05 13-02-2014
Ռուսները կգնեին «Նաիրիտը», եթե նրանց վաճառվեր նաև «Որոտանի» ՀէԿ-երի համալիրը․ «168 ժամ»
«168 ժամ»֊ը գրում է․ «Ռուսական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական կողմը վերջնականապես հրաժարվել է «Նաիրիտից», քանի որ գործարանի հանդեպ «Ռոսնեֆտի» հետաքրքրությունը պայմանավորված էր միայն մեկ հանգամանքով. ռուսները պատրաստ էին գնել «Նաիրիտը» միայն այն դեպքում, եթե նրանց վաճառվեր նաև «Որոտանի» ՀէԿ-երի համալիրը, սակայն ՀՀ իշխանությունները ՀԷԿ-ը վաճառել են ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը։
Այս համատեքստում պատահական չէ, որ անցած տարեվերջից «Նաիրիտը» սնանկ ճանաչելու գործընթաց է սկսվել, իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունն անցած տարի նոյեմբերին նման հայցապահանջով դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։ Տարօրինակ զուգադիպությամբ՝ որպես այս ընկերության հասցե՝ նշված է. Իրանի Հանրապետություն, Թավրիզ, Ազատի փողոցը, և այս նույն հասցեում, ըստ «Հետքի», գրանցված էր «Նաիրիտի» դեմ հայց ներկայացնող մեկ այլ ընկերության՝ «Նումարդ թրեյդինգ» ՍՊԸ-ի իրավանախորդը՝ Esmaeil Motavalli Soufiani Traiding–ը։
Չի բացառվում, որ այս նորահայտ SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունը նույնպես գրանցված լինի օֆշորում, և այս սնանկության պատմության հեղինակները լինեն նույն «մութ ուժերը»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
989 դիտում
10:08 11-06-2015
Որոտանի հէկ-երի համալիրի վաճառքի գումարի զգալի մասն ուղղվելու է «Նաիրիտ» գործարանի պարտքերի մարմանը. 168 Ժամ
1456 դիտում
08:38 12-03-2014
2010-ին «Որոտանի ՀԷԿ»–երի վերազինման համար վերցրած 15 տարվա վարկի ճակատագիրն անհայտ է. Ժողովուրդ
1581 դիտում
09:25 17-06-2014
Որոտանի ՀԷԿ–երը մինչև վերջ չե՞ն վաճառվել․ 168 Ժամ
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը