1706 դիտում
09:26 11-03-2014
Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ. այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել սեփական հետաքննության արդյունքում։
Ներկայումս Որոտանի ՀԷԿ-ն իր արտադրած էլեկտրաէներգիան վաճառում է 8.2 դրամ/կվտժ սակագնով։ Սակայն, ինչպես նշված է 2014թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարության և ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի հավելվածում, 2015թ. հուլիսից նախատեսվում է սակագնի փոփոխություն. 1 կվտ/ժամ էլ. էներգիան ներկայիս 8 դրամի փոխարեն կվաճառվի 15, 5 դրամ, իսկ 2018-ից՝ 16.4 դրամ։
Ակնհայտ է, որ սա էլ իր հերթին կբերի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների լրացուցիչ բարձրացման։ Ընդ որում, այս անգամ սակագնի բարձրացումը տեղի կունենա կտրուկ, քանի որ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնում է այն ՀԷԿ-ը, որը մինչ այդ համարվում էր ամենաէժան արտադրողը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1883 դիտում
10:19 25-02-2014
Ուշագրավ փաստեր՝ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ․ Ժողովուրդ
1471 դիտում
08:38 12-03-2014
2010-ին «Որոտանի ՀԷԿ»–երի վերազինման համար վերցրած 15 տարվա վարկի ճակատագիրն անհայտ է. Ժողովուրդ
Այս բաժնից
769 դիտում
11:35 03-01-2025
Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը
907 դիտում
10:16 03-01-2025
Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով. Նիկոլ Փաշինյան
1402 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել