211652_close_icon
views-count1793 դիտում article-date 10:19 25-02-2014

Ուշագրավ փաստեր՝ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. « Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ սկանդալային փաստեր են ի հայտ գալիս. «Ժողովուրդ»-ին հաջողվել է ձեռք բերել հեկ-ը վաճառելու մասին կառավարության գաղտնի որոշումը: Այս գործարքն իրականացվել է կառավարության՝ 2013թ. նոյեմբերի 21-ի նիստում ընդունված «Որոտանի հէկ-երի համալիր» ՓԲԸ գույքի առքուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին N1496-Ա որոշման համաձայն: Ընդ որում, որոշման նախագիծը մինչև վերջ գաղտնի է պահվել, այդ մասին որևէ խոսք չկա անգամ կառավարության այդ օրվա նիստի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ: Ի դեպ, կառավարության` նոյեմբերի 21-ի նիստում ընդունվել է Որոտանի ՀԷԿ-ի մասին մեկ այլ որոշում կանոնադրական կապիտալն ավելացնելու վերաբերյալ: Այդպես Որոտանին է վերադարձվել ավելի քան 89 մլն դրամ արժողությամբ 4 ջրամբար, որոնք էլ, փաստորեն, վաճառվել են ամերիկյան ընկերությանը: Միայն թե այդ վաճառքը հակասում է «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքին, ըստ որի` պետական նշանակության ջրային համակարգերը ենթակա չեն մասնավորեցման»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր