7137 դիտում
18:51 29-01-2014
Նոր մանրամասներ ախուրյանցի ամուսինների դաժան սպանությունից. Galatv.am
Ախուրյանում այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել, որը ցնցել է համայնքի բնակիչներին: Պարույր Սեւակի 4 փողոցի տներից մեկում որդին ծնողներին գտել է սպանված՝ դանակահարված վիճակում:
[url=http://galatv.am/hy/news/or-manramasner-axuryanci-amusinneri-dajhan-spanutyunic/]ԳԱԼԱ[/url]-ի նկարահանող խումբը նոր է վերադարձել դեպքի վայրից, սակայն հարազատները ընդդիմացել և խնդրել են որեւէ տեսանկարահանում չիրականացնել դեպքի վայրի շրջակայքից: Սպանված տանտիրոջ՝ Գարեգին Հակոբյանի եղբայրը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ ուղղակի հարազատ-բարեկամներով ապշած են տեղի ունեցածով եւ որեւէ բան ասել կամ մտածել չեն կարող: «Իմ եղբայրը նորմալ աշխատող մարդ է եղել եւ էսքան ժամանակ, թող գյուղացիները ասեն, որեւէ մեկի ոտքը կոխած չկա… Ես բան չունեմ ասելու»,- փոխանցել է նա: Հարեւանները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել առավոտվա ժամերին: Սպանված տանտերերը երկու որդի ունեն:
Նրանցից մեծին նոր են ամուսնացրել՝ մեկ շաբաթ առաջ: Փոքրը ամուսնացած չէ, զբաղվում է հոր արհեստով՝ կոշկակար է: Փոքր տղան առավոտ արթնացել գնացել է կոշկակարի տնակ, իսկ մեծը՝ կնոջ հետ գնացել է ծնողատես՝ Ազատան: «Աղջիկան Ազատանից են ուզել, այսօր մեկ շաբաթն էր լրացել, գնացել էին ծնողատես: Տանը Գարեգինն ու կինն են մնացել, ու սա է պատահել»: Հարեւանները պատմել են նաեւ, որ դեպքը այնպես է եղել, որ ոչ ոք գլխի չի ընկել: Գարեգին Հակոբյանի հարեւանությամբ ապրողները նատել են միայն ոստիկաններին: «Լուսամուտից դուրս նայեցի, տեսա ոստիկաններ են գնում-գալիս: Դուրս եկա՝ ասացին էսպես-էսպես, էլ սիրտս չտարավ, չկարացի ներս մտնել, ասում են պարանոցները կտրած է եղել, չգիտեմ…»:
Շարունակությունը` [url=http://galatv.am/hy/news/or-manramasner-axuryanci-amusinneri-dajhan-spanutyunic/]այստեղ:[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
643 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
532 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
748 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am