211652_close_icon
views-count112849 դիտում article-date 23:18 29-07-2015

Նոր մանրամասներ Երևանում ամուսինների սպանությունից. սպանություն կատարողը նույն զենքով կրակել է իր վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները հայտնաբերել են այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ամուսիններ Հովհաննես և Լուսինե Մխիթարյաններին [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/29/60667/]սպանած[/url] կասկածյալին: Վերջինս Վրաստանի քաղաքացի, 44-ամյա Տիգրան Ղարիբի Մանուկյանն է, ով բնակվում է Ուլնեցի փողոցի 30 շենքի 2-րդ մուտքի նկուղային հարկում: Գ.Շամշյանը հայտնում է՝ ոստիկաններն ու քննիչները նրան հայտնաբերել են նշված շենքի 1-ին մուտքի նկուղ տանող աստիճանահարթակում և Տ. Մանուկյանը, նկատելով նրանց, իր մոտ պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել է իր աջ քունքին՝ փորձելով ինքնասպան լինել, սակայն ոստիկանների, քննիչների և շտապ օգնության բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նշված վայրում հայտնաբերվել է «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակը, 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ատրճանակի փողուն, 1 հատ 9 մմ տրամաչափի գնդակ և 1 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ատրճանակը, որով նա կատարել էր սպանությունը և այնուհետև փորձել ինքնասպան լինել, նրան տրամադրել է Վրաստանի Արդարադատության նախարարությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/29/60667/]Shamshyan.com[/url]-ը, Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի մոտ գտնվող 165 ավտոտնակի մոտ անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով սպանել է 1 կնոջ և 1 տղամարդու: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 11 բրիգադը, սակայն բժիշկները անզոր են եղել բուժօգնություն ցուցաբերել, քանի որ ամուսինները տեղում մահացել են: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը դեպքի վայր են ժամանել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազության աշխատակիցները՝ դատախազի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայրի տեղազննման աշխատանքներ են կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ սպանվածները 53-ամյա Հովհաննես և 44-ամյա Լուսինե Մխիթարյաններն են եղել: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 3 պարկուճ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր