163535 դիտում
09:22 01-06-2018
Նոր մանրամասներ՝ Սևանում տեղի ունեցած դաժան սպանությունից. սպանվածը, ով նոր էր ամուսնացել ու սպասում էին առաջնեկի, մենեջեր էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHASHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 31-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են երեկ՝ մայիսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանվածի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ժորա Մարտիրոսյանն էր, ով գլխի շրջանում ջնջխված վերքերով հայտնաբերվել էր Սևանի թերակղզու տարածքում դեպի «Սևանի կառավարական ամառանոց» տանող ճանապարհին, իր անվամբ հաշվառված ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր Գյումրի քաղաքի «Կրիստալ Ալկո» ԱՁ-ում՝ որպես մենեջեր։
Նա վերջերս էր ամուսնացել և սպասում էին իրենց առաջնեկին։ Ժ. Մարտիրոսյանը թե ծննդավայրում, թե հարազատների ու թե աշխատանքային ընկերների շրջապատում եղել է ընտանիքին նվիրված, հոգատար ամուսին ու ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մենեջերի աշխատանքին զուգահեռ երբեմն ավտոմեքենան օգտագործում էր որպես տաքսի։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/31/1097292/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սևանի թերակղզում՝ ճանապարհին, ВАЗ 2107 մակնիշի 35 QN 445 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդու դի կա։
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել էին տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի։ Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրի զննություն էին կատարել Սևանի քննչական բաժնի պետն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Էդուարդ Հարությունյանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+