7027 դիտում
09:41 29-04-2014
Նոր մանրամասներ Տյումենում հայ աղջկա դաժան սպանությունից. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 21-ին ՌԴ Տյումեն քաղաքում, սեփական բնակարանում, դաժանաբար սպանվել է հայազգի Նունե Սարգսյանը: Իր ծննդյան 26-րդ տարեդարձի օրը նա դանակի 40 հարված է ստացել: Ընդամենը երեք օրում Տյումենի ոստիկանության քննիչները բացահայտել են սպանությունը. պարզվել է, որ երիտասարդ կնոջը սպանել է պիցցայի առաքիչը, ով առաքումից հետո վերադարձել է բնակարան’ իբր գումարի հետ կապված թյուրիմացությունը պարզելու: Մարդասպանը նացիստի մռութով 22-ամյա մի ռուս երիտասարդ է, և դժվար է հավատալ քննության ներկայացրած պաշտոնական վարկածին, ըստ որի՝ սպանությունն իրականացվել է թալանի նպատակով:
Բնակարանի վրա ավազակային հարձակում (այն էլ’ չպլանավորված) կատարած անձը, ըստ տրամաբանության, պետք է որ ձգտեր հնարավորինս արագ ավարտել իր արյունոտ գործը և հեռանալ, այլ ոչ թե եզակի գեղեցկության տեր կնոջը (ըստ լուսանկարների’ Նունեն իսկապես բացառիկ գեղեցիկ կին էր) դանակի քառասուն հարված հասցներ: Ինքնին ենթադրելի է, որ ռուս իրավապահների կողմից կարվի ամեն բան’ այս սահմռկեցուցիչ սպանությանն անցանկալի հնչեղություն չհաղորդելու և որպես սովորական ավազակային հարձակում ներկայացնելու համար: Առավել ևս, որ այդ հարցում նրանք բացարձակապես ոչ մի խոչընդոտ չեն ունենա: Ով պետք է ռուսներից բացատրություն պահանջի, և կամ՝ ով է խորամուխ լինելու, որ դեռ պարզի’ արդյոք այդ ռուս տականքը նացիստ էր, սեռական մոլագար, թե շարքային ավազակ»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2333 դիտում
12:11 11-08-2014
Տյումենում բացահայտվել է 9-ամյա աղջկա սպանությունը
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»