1553 դիտում
09:41 29-01-2014
ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է «Գրիբոյեդով» ակումբի հավաքներից մեկին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Նախորդ օրը ակումբի մասին մեզ որոշ մանրամասներ ներկայացնելով՝ այդ նույն ակումբի անդամ, քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կտրականապես հերքել էր մեր այն դիտարկումը, թե այդ ակումբը գործում է գաղտնի, կամ առնվազն կիսագաղտնի ռեժիմով։
Սակայն ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը «Գրիբոյեդով» ակումբի աշխատանքներին պահվել է գաղտնի։ Ի՞նչ ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարը, ի՞նչ է ասել, ի՞նչ հարցերի է պատասխանել, ո՞ր թեման է հատկապես հետաքրքրել «գրիբոյեդովականներին», ինչո՞ւ են նրան հրավիրած եղել...։ Սրանք զուտ սպորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր չեն։ Խոսքը ՀՀ արտաքին գործերի նախարարի մասին է։ Անձ, ով ի պաշտոնե պետական գաղտնիք կրող է։ Ու վերջինս մասնակցում է մեղմ ասած մի անհասկանալի ակումբի աշխատանքների, մի քանի ժամ ինչ-որ բաներ է խոսում, հարցերի պատասխանում, կոնյակ ըմպում և այդ մասին ոչ մի տեղ բացարձակապես ոչ մի տեղեկատվություն չկա։
Երեկ մենք համացանցում վերջապես հայտնաբերեցինք griboedoff.net անվանումով կայքը, որն իբր ցույց է տալիս, որ այդ ակումբը գաղտնի չի գործում։ Կայքի անվանումը «ff» և«net» տառերով նշելը արդեն խոսում է այն մասին, որ փորձ է արվել մի կողմից առանձնապես հրապարակային չդարձնել կայքը, մյուս կողմից անհրաժեշտության դեպքում հայտարարել, թե իրենք հրապարակային են գործում։ Բայց նույնիսկ այդ պարագայում կայքում ակնարկ անգամ չկա, որ ակումբի աշխատանքներին մասնակցել է ՀՀ արտգործնախարարը։
Ի դեպ, սա Կիսելյովի միակ «ինտերնացիոնալ» նախաձեռնությունը չէ։ Նրա հիմնադրած համանման մի ակումբ էլ գործում է Ուկրաինայում՝ «Սկովորոդա» անունով։ Սա բավականին խորհրդանշական է՝ «Սկովորոդա» հայերեն բառացի թարգմանվում է թավա։ Հենց ռուսների ջանքերի շնորհիվ Ուկրաինայում ծայր առավ հակամարտություն և հիմա այդ երկիրը իրոք տապակվում է թավայում` «Սկովորոդայում»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1297 դիտում
07:50 14-03-2024
Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը. «Ժողովուրդ»
1471 դիտում
16:30 27-09-2024
Տավուշում համայնքի վարչական ղեկավարը որդուն վարժական հավաքներից ազատելու համար կեղծ նշում է արել, թե նա ՌԴ-ում է
Այս բաժնից
496 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
550 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»
670 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին