2788 դիտում
16:42 28-04-2016
Էդվարդ Նալբանդյանը Ինդոնեզիայի դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով
Ապրիլի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Ինդոնեզիայի դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (նստավայրը՝ Կիև):
Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Նինիեկ Կուն Նարյաթիի գործունեությունը Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանի պաշտոնում՝ ընդգծելով, որ այդ ընթացքում կայացավ Ինդոնեզիայից առաջին բարձրաստիճան այցը Հայաստան՝ Երևան այցելեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, Ինդոնեզիան վերացրեց մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար, Հայաստանում տեղի ունեցան Ինդոնեզիայի մշակույթի օրեր։
Շնորհակալություն հայտնելով իր գործունեությանը Հայաստանի ԱԳՆ կողմից ցուցաբերած աջակցության համար՝ դեսպան Նարյաթին նշեց, որ Ինդոնեզիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը, և ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում փորձել է առավելագույն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային հարցերի շուրջ, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը։
Հաջողություն մաղթելով դեսպանին հետագա գործունեության ընթացքում՝ Էդվարդ Նալբանդյանը՝ ի նշանավորումն հայ-ինդոնեզական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի, Նինիեկ Կուն Նարյաթիին պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով։
Նմանատիպ նյութեր
2414 դիտում
12:28 24-09-2017
Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ
5863 դիտում
21:48 11-05-2017
Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակը պարգևատրվել է ԱԳՆ Պատվո մեդալով
8441 դիտում
17:09 24-07-2017
Հայաստանում Լեհաստանի դեսպանը պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով
Այս բաժնից
568 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
592 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները