1827 դիտում
14:45 20-01-2014
Էդվարդ Նալբանդյանը և Կարեն Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների փոխգործակցության արդյունքները
Հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը։
Հանդիպմանը քննարկվել են անցյալ տարի Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության արդյունքները և այդ ուղղությամբ ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքները:
Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ամփոփել են 2013 թ. ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ իրականացված քայլերը, արծարծել են Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը։
Հայաստանի հետ սամանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքների համատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը անդրադարձել են այս գիշեր Ղարաբաղի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերին, որը հանգեցրել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվան։ Նախարարները ադրբեջանական կողմի այս հարձակումները գնահատել են որպես սադրիչ և անպատասխանատու քաղաքականության հերթական դրսևորում և այս շաբաթ ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները խանգարելու փորձ։
URL: http://www.mfa.am/hy/press-releases/item/2014/01/20/arts/
Նմանատիպ նյութեր
19537 դիտում
22:00 04-05-2017
Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի հետ
4569 դիտում
19:12 18-03-2016
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին
2349 դիտում
21:45 13-04-2016
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»