1855 դիտում
16:59 11-03-2017
Էդվարդ Նալբանդյանը «Վալդայ» ակումբի առաջատար վերլուծաբաններին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները
Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ «Վալդայ» միջազգային վերլուծական ակումբի մի խումբ անվանի անդամների՝ Անատոլի Բիստրիցկու, Ֆյոդոր Լուկյանովի, Տիմոֆեյ Բորոդաչևի, Յարոսլավ Լիսովոլիկի, Անատոլի Տորկունովի, Վիտալի Նաումկինի, Նիկոլայ Զլոբինի, Ալեքսանդր Ռարի, Իվան Տիմոֆեևի, Ալեքսանդր Սմիրնովի, Օլեգ Ցացուրինի հետ, ովքեր Երևան են ժամանել ակումբի արտագնա նիստին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրերին՝ արտգործնախարար Նալբանդյանը կարևորեց «Վալդայ» ակումբի նիստի անցկացումը Երևանում և դրա մասնակիցներին մաղթեց բեղուն ու բովանդակալի քննարկումներ՝ արժևորելով նման ձևաչափերով պարբերական հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը։
Արտգործնախարար Նալբանդյանն առաջատար վերլուծաբաններին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։
Հանդիպմանը ծավալվեց մտքերի հանգամանալից փոխանակում՝ տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։
Նմանատիպ նյութեր
1296 դիտում
10:01 07-05-2020
Ակտիվ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները․ «Հայաստանի Հանրապետություն»
4140 դիտում
20:05 11-03-2017
Նախագահը հյուրընկալել է «Վալդայ» ակումբի Երևանյան նիստի մասնակիցներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2297 դիտում
19:18 13-04-2018
Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի քոլեջի ուսանողներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Այս բաժնից
673 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
679 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
445 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ