2325 դիտում
13:29 27-01-2014
Յուրաքանչյուր ազգի հարատևման առաջին պայմանը բանակն է. Մանվել Գրիգորյան
Մեր ժողովրդի նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը հայոց բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի ու ժողովրդի համար չափազանց դժվարին ժամանակահատվածում, կազմավորմանն ու կայացմանը զուգահեռ պատերազմներով:
Երկրապահ-կամավորականության մարտնչող ոգուց և հայ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել, ինչպես կվերաբերվենք մեր հարազատ զավակին, նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում: «Չսիրված երեխան լավ մարդ չի դառնում»,-խոսելով բանակի մասին' ասում էր բանակի հիմնադիր, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը:
Յուրաքանչյուր ազգի հարատեւման առաջին պայմանը բանակն է: Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում ծառայելը' պատասխանատվություն ու պատիվ:
Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին' Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը, բանակի կազմավորման տարիներին զոհված մեր հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, Հանրապետության զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարին, սպաներին ու զինվորներին:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և ազատագրված Արցախի սահմանները պաշտպանող զորքերին, սահմանապահ հայ ժողովրդին:
Միասնական ժողովուրդն ու հզոր մարտունակ բանակն են երկրի կայունության ու խաղաղության ամուր երաշխիքը: Այդ խաղաղության ու կայունության համար նահատակվեցին մեր քաջարի մարտընկերները: Արժանի ու պաշտպան լինենք խաղաղության, անկախության և ազգի միասնականության համար նահատակված մեր մարտական ընկերների պատգամին, միասնական և արժանավայել շարունակենք դիմակայել նոր մարտահրավերներին: Հավատանք ինքներս մեզ, մեր պետությանը, մեր բանակին, մեր նոր սերնդին' մեր երեխաներին, ովքեր երիտասարդ ու պատանի երկրապահների կեցվածքով համալրում են մեր բանակի շարքերը, դառնում մեր երկրի պահապանն ու տերը, ամրապնդում մեր հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ:
Փառք հայոց հաղթանակած բանակին.
Փառք հայ ժողովրդին.
Հավերժ փառք հայրենիքի համար նահատակված հայորդիներին:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
գեներալ-լեյտենանտ Մ.Ս. Գրիգորյան
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
358 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
736 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում