8102 դիտում
09:00 22-08-2016
Ի պատիվ մարտակերտցու և աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգի, միշտ էլ թուրքի ախորժակը զսպվել է. Մանվել Գրիգորյան. լուսանկարներ
Ի պատիվ մարտակերտցու, ի պատիվ աշխարհասփյուռ երկապահ հայ ազգի, միշտ էլ թուրքի ախորժակը զսպվել է, ասել է ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը Մարտակերտում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ստորև ներկայացնում է Մ. Գրիգորյանի ելույթի խոսքը.
«Ողջո՛ւյն հարգելի երկրապահներ, մայրեր, քույրեր։ Երկրապահական ջերմագին ողջույններ Մարտակերտին, մարտակերտցուն։
Արցախ աշխարհ երկրապահական ուխտագնացության շրջանակներում մենք այսօր Մարտակերտում ենք՝ ռազմավարական նշանակության մի տարածքում, որի նկատմամբ միշտ էլ ախորժակ եւ հավակնություններ է ունեցել նենգադավ թուրք ազերին։ Բայց, ի պատիվ մարտակերտցու, ի պատիվ աշխարհասփյուռ երկապահ հայ ազգի, միշտ էլ թուրքի ախորժակը զսպվել է։ Միասնական ջանքերով կարողացել ենք հասցնել ոսոխի քթին, եւ Մարտակերտն այսօր հպարտորեն եւ հաստատուն քայլերով զարգանում է հայկական Արցախ պետությունում։ Ապարդյուն են անցել Մարտակերտին տիրանալու թուրքական ջանքերը 1989-94-ի պատերազմի օրերին:
Ապարդյուն անցավ նաեւ ադրբեջանական սադրանքն այս տարվա ապրիլին: Միասնական հայությունը հերթական հուժկու հակահարվածը տվեց ազերիներին` հարկադրելով զսպել զավթողական հավակնությունները:
Ես խոնարհվում եմ հերոսներ ծնած մարտակերտցի հերոս մայրերի առաջ: Խորին հարգանք եմ արտահայտում բոլոր այն մարտակերտցի քաջերի նկատմամբ, ովքեր արիաբար մարտնչեցին թուրք ազերու պարտադրած պատերազմում, ովքեր կյանքը տվեցին, առողջությունը տվեցին այս ազատամարտում: Կարող եմ հարյուրավոր հերոս մարտակերտցիների անուններ հիշատակել: Մարտակերտի ազատագրման եւ պաշտպանության համար մղվող մարտերում ցավալի կորուստներ էլ ենք ունեցել: Հավերժ փառք մեր նահատակ ընկերներին:
Վստահեցնում եմ Ձեզ, սիրելի´, թանկագի´ն մարտակերտցիներ, որ եռասերունդ երկրապահական ընտանիքը միշտ, ամեն պահի, ամեն ակնթարթի ամուր կանգնած է ձեր կողքին: Երեւանցի, տավուշցի, էջմիածնեցի, գյումրեցի կամ վանաձորցի բոլոր երկրապահներն էլ հասկանում են, որ Արցախում, Մարտակերտում պետք է պաշտպանեն իրենց ծննդավայրը, իրենց ընտանիքը: Միասնական հայությունն ի զորու է պաշտպանել ազգային արժեքները, ի զորու է պաշտպանել հայրենյաց սահմանները: Ուրեմն եւ ձախողման են դատապարտված թուրք ազերիների բոլոր հակահայ ծրագրերը:
Փա´ռք աշխարհասփյուռ հայ ազգին:
Փա´ռք 25-ամյա Հայաստանի Հանրապետությանն ու հայկական Արցախ պետությանը:
Փա´ռք Մարտակերտին եւ մարտակերտցուն»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1468 դիտում
17:05 29-12-2014
Վահան Հովհաննիսյանը երկրապահ էր ուղնուծուծով. Մանվել Գրիգորյան
6936 դիտում
22:28 13-06-2016
«Օֆելյա Համբարձումյանը նաեւ Երկրապահի լավ բարեկամն էր եւ ինքն էլ էր երկրապահ»․ Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
409 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
613 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am
535 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը