211652_close_icon
views-count1419 դիտում article-date 11:57 18-01-2014

ՀՀ ոստիկանության հրապարակումը՝ եզդիների գերեզմանատան վնասման հարցի վերաբերյալ

Այսօր մամուլում հրապարակում է եղել, որ վեց ամիս առաջ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գինու գործարանի տնօրինությունը գործարանի հարևանությամբ գտնվող խաղողի այգու տարածքն ընդլայնելու և բարեկարգման աշխատանքներ կատարելու ընթացքում վնասել է հարակից տարածքում գտնվող եզդիների հին գերեզմանատունը, և այդ առնչությամբ ՀՀ եզդիների միության նախագահը դիմել է ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղ խոստացել են հարցը կարգավորել, սակայն այդպես էլ ոչինչ չի արվել: Պաշտոնապես հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը. գերեզմանատան վնասման և քանդման վերաբերյալ ոստիկանության Բաղրամյանի բաժնում որևէ դիմում-բողոք կամ հաղորդում չի ստացվել:

Նմանատիպ նյութեր