211652_close_icon
views-count45837 դիտում article-date 19:04 21-03-2023

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը Ճանապարհային ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության նոր պետին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը այցելել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանը Ճանապարհային ոստիկանության սպայական կազմին է ներկայացրել, ՀՀ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրամանով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ նշանակված, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանին։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+

Նմանատիպ նյութեր