211652_close_icon
views-count34742 դիտում article-date 18:38 01-07-2021

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Պուշկինի լեռնանցքի 3-րդ ոլորանի հարևանությամբ ծառից կախված հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դի

Այսօր՝ հուլիսի 1-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Պուշկինի լեռնանցքի 3-րդ ոլորանի մոտակայքում ծառից կախված քաղաքացու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:
 
Ժամանել են նաև  ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը:

Փրկարարները  ծառից իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են դիակի ինքնությունը: Նա  33-ամյա Գևորգ Մանուկյանն էր:

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկակասն փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր