39097 դիտում
22:46 30-10-2018
Երևանում 35–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Անի Սիսակյանը իր վարած Mitsubishi մակնիշի 18 PՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Տերյան փողոցի թիվ 105/4-5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Մարտունի քաղաքի բնակիչ, 10-ամյա Ավետ Մնացականյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է նախ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդաոց, որտեղ երեխան առաջին բուժօգնությունն է ստացել, որից հետո երեխային տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սևակ Դավթյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+