211652_close_icon
views-count3133 դիտում article-date 13:02 30-03-2026

Ավտովթար՝ Արարատի մարզում. Զոդի կամրջի վրա բախվել են «Opel»-ն ու «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան. վերջինը ձորում չի հայտնվել շնորհիվ երկաթե արգելապատնեշի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զոդի կամրջի մոտ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Արարատ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանն ու Արթուր Կոծինյանը և «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են  «Արարատ» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանը։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալներ Ներսես Մուրադյանի, Գեղամ Մկրտչյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանի և օրվա պատասխանատու, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը նշում էին, որ շտապօգնությունը կանչով բուժառուի տուն մեկնելիս է եղել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր