Վրաերթ՝ Ապարան քաղաքում. 21-ամյա վարորդը «Mazda 6»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին. վարորդը իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Սարգիս Թ.-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 14-ամյա Հայկ Ա.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Ապարան» բժշկական կենտրոն, ապա վերադարձել դեպքի վայր:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարրության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արգամ Մելիքյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վաչագան Մանուկյանն ու Կարեն Աթոյանը:
Դեպքի մասին Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարերը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։