Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ Նորագյուղում․ Երևանի քաղաքապետարանը, Կենտրոնի թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը կարծես թե խրախուսում են փնթիությունը․ բնակիչներն ասում են՝ առաջիկայում ամբողջ Իսակովի պողոտան կաթվածահար ենք անելու․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի 100-ից ավելի սեփական տների բնակիչներ ապրում են գարշահոտ, հակասանիտարական պայմաններում։
Այսօր՝ մարտի 29-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն իրենց վրդովմունքն էին ուղղում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին և իրենց համար արդեն թիվ մեկ պատուհաս համարվող «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին։
Բնակիչներն ասում էին․ «Ինչքան ժամանակ է այս խնդիրը կա, ամեն անգամ, երբ եղանակը անձրևում է, դիտահորերից դուրս թափվող ամբողջ կեղտաջրի պատճառով գարշահոտ ենք շնչում։ Ամեն անգամ դիմում ենք թե՛ գրավոր, թե՛ բանավոր՝ Երևանի քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան, «Վեոլիա ջուր», սակայն դրական ոչ մի առաջընթաց։ Մեկը մյուսի վրա է գցում ու չեն էլ մտածում, թե ամբողջ թաղամասը ինչպես անեն, որ փրկեն այդ անտանելի գարշահոտից։ Մեկ-մեկ մտածում ենք՝ 21-րդ դարում նման պատկեր․ էն որ ասում են՝ «Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու», հիմա դա լրիվ վերաբերում է Երևանի քաղաքապետարանին, Կենտրոնի թաղապետարանին ու «Վեոլիա ջրին», ուղղակի հիմա պիտի ասենք՝ «Ասա ով է գործընկերդ, ասեմ ինչ կարող ես անել դու»։
Իսկ այս երեքը միասին ոչինչ էլ չեն անում։
Քաղաքապետարանն ու թաղապետարանը ասում են՝ մեր գործը չէ, «Վեոլիա»-ն էլ միայն գումարները հավաքի։ Էլ արդեն մեր համբերության բաժակը այն աստիճանի է լցվել, որ ամբողջ Նորագյուղով որոշել ենք առաջիկա օրերին ամբողջ Իսակովի պողոտան, որից մի կիլոմետր այն կողմ Երևանի քաղաքապետարանն է, կաթվածահար անենք։
Մեր ու մանուկ, ահել-ջահել կփակենք այդ պողոտան՝ մինչև վերջնականապես մի ամբողջ թաղամաս չփրկեն գարշահոտից, իսկ դրա համար շատ բան պետք չէ․ սովետական տարիներին գցած կոյուղատարերը, որոնց դարն արդեն անցել է, հնացել են ու մաշվել, պետք է փոխվեն նոր, մի քիչ մեծ խողովակներով»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։