Մեկ օրից ավելի է Նուբարաշենում խմելու ջրի խողովակի վնասման պատճառով տոննաներով Գառնու ջուրը կորչում է․ «Վեոլիա ջուր»-ից բնակիչներին պատասխանել են, թե դա մեր գործը չէ, օրը էլ աշխատանքային չէ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ Հայաստանում բազմաթիվ բնակավայրեր խմելու ջրի կարոտ են, ակնհայտ է, ու դրա հիմնական մեղավորներից մեկին «Վեոլիա ջուր» ընկերությունն են բնակիչների գերակշիռ մասը համարում։
Աշխարհի շատ երկրներում խմելու ջրի կորստի համար կառավարությունները հսկայածավալ աշխատանքներ են կատարում, ընդհուպ՝ քրեական պատասխանատվության են ենթարկում ջրի նկատմամբ «ոտնձգություններ» կատարողներին։
Մինչդեռ մեզ մոտ «Վեոլիա ջուր» ընկերության փնթի աշխատանքի արդյունքում խմելու ջուրը կարող է ժամերով, օրերով, շաբաթներով կորչել, ու այդ ընկերությունը ոչինչ չձեռնարկի կորստի դեմն առնելու ուղղությամբ։
Այսօր՝ մարտի 29-ին, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող ճանապարհին, ժողովրդին հայտնի՝ սողանքի պատճառով անընդհատ փլվող հատվածում, որտեղ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ հիմանանորոգման աշխատանքներ են իրականացվել, այդ ճանապարհահատվածում խմելու ջրի ջրախողովակի վնասվելու պատճառով առավոտից ջուրը հոսում ու լցվում է ձորով մեկ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության և Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի հասցեին։
Բնակիչներն ասում էին․ «Առավոտյան նկատեցինք, թե ինչպես է ջրախողովակի վնասման պատճառով ջուրը կորչում։ Մի 10 անգամ զանգահարել ենք «Վեոլիա ջուր»․ սկզբից ասում էին՝ կգանք, խոտանը կվերացնենք։ Մի 7 ժամ անց, երբ տեսանք, որ ուշանում են, նորից զանգահարեցինք, այդ անգամ էլ պատասխանեցին, թե դա մեր գործը չէ, և հետո էլ օրը աշխատանքային չէ․ գնացեք քաղաքապետարանով ու թաղապետարանով ձեր հարցերը լուծեք։
Ուզում ենք էն ամենավերջին խոսքերն ու անեծքներն ուղղենք այն պատասխանատուների հասցեին, որոնց կարելի է համարել «մազոխիստ»։
Ով է տեսել 21-րդ դարում նման բարձիթողի վիճակ․ ջուրը տոննաներով, որը Գառնունն է, գնում-կորչում է, իսկ «Վեոլիա ջուրն» ու Նուբարաշենի թաղապետարանը տունտունիկ են խաղում։ Էդ կառույցին ու թաղապետարանին պետք է զրկել ջրից, և այս ջրի կորստի դիմաց ամբողջ տուգանքները այդ 2 կառույցները պիտի փոխհատուցեն, թե չէ «Վեոլիա»-ն որ մնա՝ ժողովրդի քթից է բերելու։
Հիմա հույսներս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, իսկ որ նրանք կարող են «Վեոլիա ջրի» վրա ազդել ու պարտավորեցնեն շատ արագ վթարը վերացնել՝ դա նաև իրենց թասիբի հարցն է»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։