211652_close_icon
views-count1465 դիտում article-date 15:13 29-03-2026

Երևանում «Toyota Land Cruiser Prado»-ն անհարմարություն է ստեղծել հետիոտնի համար՝ այն կայանելով չթույլատրելի հատվածում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ


Վերջին ժամանակահատվածում թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում հաճախակի կհանդիպես այն արատավոր երևույթի, երբ վարորդները իրենց ավտոմեքենաները կայանում են հետիոտների համար նախատեսված անցման վայրերում, ինչը խոչընդոտ է հանդիսանում հետիոտների համար։ 

Այսօր՝ մարտի 29-ին, Երևանում, Արաբկիր վարչական շրջանում, Արամ Խաչատրյան- Փափազյան փողոցների խաչմերուկում «Գենացվալե» ռեստորանի մոտ հետիոտնի համար անցման վայրում «Toyota Land Cruiser Prado» մակնշի ավտոմեքենայի վարորդը կայանել էր այն հենց «զեբռայի» վրա, ինչը խոչընդոտ էր հանդիսանում հետիոտների համար։

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանը օպերատիվ կարձագանքի հրապարակմանը և օրինախախտ վարորդը կհայտնաբերվի։  

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր