Խոշոր ավտովթար Երևանում․ ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն․ վերջինն էլ բախվել է երկաթե ճաղավանդակին․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել փրկարարները, շտապօգնության բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Հայկ Շ․-ի վարած «Chevrolet» մակնիշի և 20-ամյա Էրիկ Հ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում Է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վիրավորվել են 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վիրավորներին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը, այնուհետև հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Աշոտ Մինասյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Դավիթ Նաբանդյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Kia»-ն էլ բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե պաշտպանիչ ճաղավանդակին։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։