Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Ջուղայի, Լվովյան և Նանսենի փողոցներում մարդաբոյ փոսերի մի հատված վերածվել է լճակների․ բնակիչներն ասում են․ «Շտապօգնությունը մինչև հասնում է՝ հիվանդին դիատար ենք պատվիրում․ հույսներս «Ոսկե ձկնիկն» է»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին օրերին հանրապետությունում անբարենպաստ եղանակի պատճառով Երևան քաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով ժամանակավորապես դադարեցվել են մայրաքաղաքում փոսալցման աշխատանքները, իսկ քաղաքացիները ամեն օր մեծ հույսով սպասում են, որ ճանապարհները ոչ թե կփոսալցվեն, այլ հիմնանորոգվեն։
Արդեն մի քանի օր է Երևանի բնակիչ, ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանը Նոր Նորք վարչական շրջանի Ջուղայի, Նանսենի, Լվովյան փողոցներում եղած փոսերի, այդ թվում՝ մարդաբոյ, այդ թվում՝ անձրևաջրերով լցված հատվածներից Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համար հատուկ տեսահոլովակներ է ներկայացնում, ինչը 1000-ավոր վարորդների և հետիոտների սրտով է։
Միայն նշված փողոցներում առկա փոսերի պատճառով ամեն օր վարորդները կոտրում են իրենց ավտոմեքենաների թափարգելները, անվահեծանները, պայթեցնում անվադողերը, ինչպես նաև, ցավոք, փոսերը շրջանցելու պատճառով վարորդները դուրս են գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչն էլ դառնում է ավտովթարների պատճառ։
Այսօր՝ մարտի 29-ին, նույն պատկերն էր Ջուղայի փողոցում՝ սովետական տարիներից ժողովրդի հայտնի «տաքսու պարկի» դիմաց և դրան հարակից բնակելի շենքերի մոտ։
Փոսերն այնքան շատ են, որ բնակիչները արդեն ամեն մի փոսին մի անուն են տվել և ուզում են հավատալ, որ օրերը տաքանալուն պես, ինչպես խոստացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, իրենց փողոցում նույնպես կսկսվի ասֆալտապատում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։