211652_close_icon
views-count34060 դիտում article-date 15:58 30-12-2017

Վանաձորում 39-ամյա վարորդը Газель-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխային. վարորդը փախուստի չի դիմել, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, վրաերթի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Նարեկ» մանկական հիվանդանոցից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի թաթային հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրեն մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ նույն օրը Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի 50 հասցեի մոտ փողոցն անցնելիս Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ՝ 39-ամյա Գագիկ Պապիկյանը իր վարած ГАЗель 311515 մակնիշի 921 ՏՍ 25 համարանիշի ավտոմեքենայի առջևի ձախ կողային անվադողով հարվածել է Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ՝ 9-ամյա Էրիկ Պետրոսյանին։ Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց, որից հետո ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Տարոնի բաժին։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ղամբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա սովորում է իրենց գյուղի հիմնական դպրոցի 3-րդ դասարանում, իսկ վարորդ Գ. Պապիկյանը աշխատում է Արտաշատի պահածոների գործարանում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր