Վրաերթ Կոտայքի մարզում․ «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մորն ու նրա 8-ամյա աղջնակին․ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոններ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան Գողթ բնակավայրում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Գառնիի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկներին վիրավորներից մեկին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուսին քաղաքացիների օգնությամբ տեղափոխել են Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ներսես Ասատրյանը և պարեկ Գարուշ Բաղդասարյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնի հերթապահ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ տեսուչ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արշակ Շահնազարյանի և Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ա․ Շահնազարյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունները։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են․ երեխան՝ 8 տարեկան, մայրը՝ 49 տարեկան։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։