Երևանում «պլաշչադկա» հասնելը, որը վերջերս է բացվել, վարորդների ու պարեկների համար դարձել է պատուհաս․ ամեն օր ավտոմեքենաներ են ջարդվում՝ այդ թվում պարեկային ծառայության․ պարեկներին կփրկի «սուզանավը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ բացվեց ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածքը Նորագավիթ բնակավայրում, վարորդներն ու պարեկները թեթևացած շունչ քաշեցին ասելով, որ այլևս հատուկ պահպանվող տարածքը, ժողովրդին հայտնի «պլաշչադկան» կդառնա անվտանգ և ճանապարհը, երբ պարեկները տեղափոխեն այդ գոտի, կլինի ասֆալտապատ ու անվտանգ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տևական ժամանակ է SHAMSHYAN.com-ը 100-ից ավելի վարորդներից ահազանգեր է ստանում, ովքեր արդարացիորեն դժգոհում են, որ ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք գնալիս պետք է ավտոքարշակով գնան, որպեսզի կարողանան փոսերից, այդ թվում «մարդաբոյ» դուրս բերեն վնասված ավտոմեքենաները, իսկ անձրևային եղանակին պետք է այնտեղ հասնեն «սուզանավով»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհահատվածը հազիվ մեկ կիլոմետր լինի ու ամբողջ հատվածում այնքան շատ են փոսերը, որ վարորդներն ու պարեկները չգիտեն ինչպես շրջանցեն, կամ ոնց փախցնեն, որպեսզի չհայտնվեն փոսերում, իսկ դրա հետևանքով էլ կոտրվում են անվահեծաններ, թափարգելներ, պայթում են անիվներ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով վարորդներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Փոսի գային երբ տեղափոխվավ էստեղ ուրախացանք, ասեցինք վերջապես մեքենաները առանց ավիրելու պարեկները կտանեն «պլաշչադկա», բայց ստացվեց, որ այս դեպքում պարեկները ջարդում են ոչ միայն «պլաշչադկա» տեղափոխող ավտոմեքենաները, այլ իրենց ծառայողական։ Ամեն օր ավտոքարշակը էս ճանապարհով տասից ավելի վնասված մեքենաներ է տեղափոխում։ Մի թե դա չի հուզում քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ գոնե էս ճանապարհը, որ հազիվ 1 կմ-ի հասնի, ասֆալտապատեն, իսկ եթե լուրջ՝ այ որ պարեկները Երևանի քաղաքապետարանի ու հենց Տիգրան Ավինյանի ու նրա ազգականների ավտոմեքենաները տեղափոխեն պլաշչադկան դու տես օրերի ընթացքում էս ճանապարհը ոնց կասֆալտապատեն»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։