Խոշոր, ողբերգական ու շղթայական ավտովթար՝ «Երասխի կալցևոյում». «HOWO» մակնիշի բեռնատարը բախվել է «Nissan Tiida»-ին, 2 «Mercedes»-ներին, «Niva Chevrolet»-ին, ավտոքարշակին և կողաշրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր, ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:10-ի սահմաններում խճաքարով բարձված «HOWO» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կարցևոյում»՝ արագաչափի հարևանությամբ, բախվել է «Nissan Tiida», 2 «Mercedes», «Niva Chevrolet» մակնիշի ավտոմեքենաներին և «Mercedes» մակնիշի ավտոքարշակին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանը։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալներ Ներսես Մուրադյանի, Գեղամ Մկրտչյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանի և օրվա պատասխանատու, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների վիրավորի և մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բացի «HOWO» բեռնատարից բոլոր ավտոմեքենաները եղել են կայանված, որոնցից մի մասը վերածվել է մետաղե ջարդոնի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։