211652_close_icon
views-count48097 դիտում article-date 16:04 27-04-2023

Երևանում 32-ամյա վարորդը Opel Corsa-ով վրաերթի է ենթարկել տղա երեխայի․ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Չ․-ն իր վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենայով Արամ Խաչատրյան 25 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 12-14 տարեկան տղա հետիոտնի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Այնուհետև վարորդը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Արսեն Մնացականյանը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։ 

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր