211652_close_icon
views-count47185 դիտում article-date 23:37 12-07-2018

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Վերին Գետաշեն գյուղի գյուղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. մասնակիցներն են՝ գյուղապետարանի ֆինանսիստն ու գյուղապետի օգնականը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններվ՝ հուլիսի 11-ին ծեծկռտու ք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ին Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 57-ամյա Մուրադ Մուրադյանը ոստիկանության Մարտունու բաժին հայտնել է, որ ժամը 09։00-ի սահմաններում գյուղապետարանի իր աշխատասենյակում կենցաղային հարցերի շուրջ ինքը վիճաբանություն է ունեցել նույն գյուղի բնակիչ՝ 45-ամյա ԱնդրանիկՄուրադյանի հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Մուրադյանը հայտնել է, որ վիճաբանության արդյունքում Ա. Մուրադյանը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մուրադյանն աշխատում է նույն գյուղի գյուղապետարանում՝ որպես ֆինանսիստ, իսկ Ա. Մուրադյանը նույն գյուղապետի օգնականն է։ Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները որոնում են կասկածյալ Ա. Մուրադյանին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր