211652_close_icon
views-count124936 դիտում article-date 13:42 01-02-2018

Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում. ուժեղ քամին Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տանիքն ամբողջովին պոկել և շպրտել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում Վերին Գետաշեն գյուղում ուժեղ քամու հետևանքով գյուղի դպրոցի տանիքի մեծ մասը պոկվել և թափվել է գետնին։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, այդ պահին երեխաներն ու ուսուցչական կոլեկտիվը եղել են դասի և ոչ ոք չի տուժել։ Վնասվել են գյուղի դպրոցի տնօրենի և զինղեկի ավտոմեքենաները։ Օպերատիվորեն ժամանել է գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը, ով կատարվածի մասին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին, ում հանձնարարականով գյուղ են ժամանել մարզպետարանի քաղաքաշինության վարչության ծառայողները՝ պետի տեղակալ Խաչիկ Ուդումյանի գլխավորությամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները՝ հրամանատար Արթուր Ալեքսանյանի և հրամանատարի տեղակալ Սևակ Սահակյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գարիկ Մուրադյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ Ռ. Ղուկասյանն ասում էր. «22 տարվա գյուղապետ եմ և նմանատիպ դեպք առաջին անգամ եմ տեսնում։ Գյուղում երբևէ նման քամու հետևանքով դեպքեր չենք ունեցել։ Ուրախ ենք, որ գոնե մանկապարտեզը, մյուս դպրոցը, մշակույթի տունը, հանդիսությունների սրահը չեն տուժել»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրեն Վոլոդյա Գասպարյանն էլ ասում էր. «Աշխատասենյակում նստած էի, երբ ուժեղ ձայն լսվեց։ Ինձ թվաց՝ երկրաշարժ է։ Միագամից դուրս եկա, որպեսզի տեսնեմ՝ հո մարդ չի՞ տուժել։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, սակայն դպրոցը կրել է խոշոր չափի նյութական վնաս։ Տանիքի 80 տոկոսը մի քանի վայրկյանում քամին պոկել և շպրտել է»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վնասվել են նաև պատուհաններ, համակարգչային սենյակը, որտեղ, բարեբախտբար, այդ պահին դասապրոցես չի եղել։ Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանը կատարվածի մասին արդեն տեղեկացրել է կառավարությանը և առաջիկայում ձեռնարկելու են անհրաժեշտ գործողություններ՝ խնդիրը կարճ ժամանակում լուծելու համար։ Այս պահին դպրոցում դասապրոցեսը ժամանակավորապես դադարեցվել է և 200 երեխաներին ուղարկել են տուն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր