152906 դիտում
12:33 19-06-2018
Երևանում Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը զինաթափել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովհաննես Հովսեփյանին. ավտոմեքենաներում հայտնաբերվել է զենք-զինամթերք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 18-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևանում ձեռնարկել են «Վնասազերծում» օպերացիա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 6-րդ գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Toyota մակնիշի 222 ՍՍ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 45-ամյա Սիմոն Մ.-ն և Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Նարեկ Բ.-ն իրենց մոտ պահում են ապօրինի զենք-զինամթերք ու անգամ կարող են զենքով թրև գալ հասարակության մեջ, գիշերներն էլ զենքով զվռնում են փողոցում:
Երեկ Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում նշված անձինք վնասազերծվել են, ինչպես նաև նրանց Toyota մակնիշի 35 MՍ 650 համարանիշի ավտոմեքենայի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 33-ամյա Պարույր Դ.-ն, 31-ամյա Լիպարիտ Ա.-ն, և Երևանի բնակիչ, 31-ամյա Սեդրակ Ա.-ն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները Toyota մակնիշի 222 ՍՍ 02 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ փոխանցման տուփի կողքին, հայտնաբերել են ատրճանակ, որի մեջ եղել է 8 փամփուշտ:
Toyota մակնիշի 35 MՍ 650 համարանիշի ավտոմեքենայի սրահում՝ վարորդի կողքի նստատեղի հետևի ցանցավոր գրպանիկում, հայտնաբերվել է ինքնաձիգ՝ իր պահունակով, որի մեջ եղել են 25-ից ավելի փամփուշտներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ինքնաձիգները առգրավվել են, որպեսզի պարզվի դրանց օրնական լինելը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota մակնիշի 222 ՍՍ 02 համարանիշի ավտոմեքենան հաշվառված է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժի հաշվեկշռում և մեքենան սպասարկում է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովհաննես Հովսեփյանին:
Երեկ այս վնասազերծման մասին տեսանյութ է հայտնվել համացանցում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7015 դիտում
17:32 23-05-2017
Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար