211652_close_icon
views-count9469 դիտում article-date 10:59 03-03-2016

Հովհաննես Հովսեփյանն ազատվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից նշանակվելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ. Հովհաննես Հովսեփյանին ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից»: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 124-րդ կետը՝ որոշում եմ. Հովհաննես Հովսեփյանին »: [color=#EF2929] Հովհաննես Աշոտի Հովսեփյան (կենսագրական տվյալներ) Ծնվել է 28 հունվարի 1973թ. Կրթություն · 1990-1995թթ. - Երեւանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։ · 1996-1998թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։ · 2002-2003թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։ · 2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։ Աշխատանքային գործունեություն · 1996-2002թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։ · 2002-2006թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ: · 2003-2004թթ. - դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ · 2006թ. մարտ - 2007թ. փետրվար - «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։ · 2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական։ · 2007-2008թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։ · 2008թ. մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։ Պարգեւներ եւ կոչումներ · 2003թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: · 2013թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: · ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով: · Կրթության եւ գիտության նախարարության կողմից պարգեւատրվել է ոսկե մեդալով: Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու զավակ։[/color]

Նմանատիպ նյութեր