Ապարանի քաղաքապետը իր թիմի ու ապարանցիների հետ սկսել են երեկ ուժեղ քամու հետևանքով Ապարանի գլխավոր տոնածառի մոտ տեղադրված վնասված զարդարանքները նորով փոխարինելու ու վերականգնելու աշխատանքները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը՝ իր թիմով ու Ապարանի բնակիչներով, վաղ առավոտից սկսել են երեկ՝ դեկտեմբերի 13-ին, ուժեղ քամու հետևանքով Ապարանում գլխավոր տոնածառի մոտ տեղադրված ամանորյա տապալված զարդարանքների, խաղալիքների, լուսային ատրակցիոնների վերականգման աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին էլ քամի է, սակայն դա չի ընկճել ո՛չ քաղաքապետին, ո՛չ էլ ապարանցիներին, ովքեր վստահ են, որ մի քանի ժամ անց նորից Ապարանով անցնելիս ականատես կլինեն տոնական տրամադրության և լուսային էֆեկտների։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ուժեղ քամին կոտրել ու տապալել էր Ապարանի գլխավոր տոնածառի մոտ տեղադրված ամանորյա զարդարանքները։
Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ ճշտվել են՝ արդյոք շենք-շինությունների տանիքներ կամ տուժած քաղաքացիներ եղել են, թե ոչ։
Քաղաքապետ Կ․ Եղիազարյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել էր, որ չի եղել այնպիսի խնդիր, որ իրենք չլուծեն ու Ապարան քաղաքի Ամանորը ամենալավն է լինելու։
Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի