211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում․ Արգավանդի խաչմերուկում բախվել են 37-ամյա վարորդների «BMW»-ն և «Opel Astra»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count9067 դիտում article-date 12:43 14-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկում բախվել են 37-ամյա Էդգար Ս․-ի վարած «BMW» մակնիշի և 37-ամյա Դավիթ Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գեղամ Մանուկյանը և Ղուկաս Ղազարյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր