211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ 35-ամյա տղամարդը ՌԴ երկու քաղաքացու «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե, որից հետո պահանջել է, որ փոխադրման և հյուրասիրության համար պետք է գումար վճարեն

views-count8311 դիտում article-date 18:03 14-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Պուշկին փողոցի 60 հասցեում աղջիկներից հեռախոս են վերցրել և գումար պահանջել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ ՌԴ քաղաքացի 27-ամյա Անաստասիա Ի․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին, իր ծանոթ ոմն Տիգրանը իրեն և իր ընկերուհուն, ՌԴ քաղաքացի 30-ամյա Ալյոնա Շ․-ին, Ամիրյան 4/6 հասցեում գործող «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը հայտնել է, որ հյուրասիրությունից հետո Տիգրանը իրենց տեղափոխել է Պուշկին 58 հասցե, որտեղ հայտնել է, որ փոխադրման և հյուրասիրության համար պետք է գումար վճարեն, սակայն վերջիններս հրաժավել են և ոմն Տիգրանը, իրացնելով իր ենթադրյալ իրավունքները, ընկերուհուց պահանջել է և վերցրել է գումարը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է 35-ամյա Տիգրան Մ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր