211652_close_icon

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «Mazda»-ն բախվել է ծառերին ու հայտնվել դաշտում. 24-ամյա ՊՆ ծառայողի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2875 դիտում article-date 10:06 15-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Գագիկ Ս.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի եղևնիների և հայտնվել դաշտում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: 
 
Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչ Գևորգյանի, վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հուսիկ Հակոբյանն ու Նարեկ Կարապետյանը:
 
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի պետ Վարդան Սահակյանը:

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի,  բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ վարորդը զինվորական  է, ինչից հետո տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սևանի ծառայողները: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը զորացրվել էր և մեկնում էր զորամաս՝ զինվորական գրքույկը ստանալու: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր