Արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում․կապանցի տղամարդը ընկերների հետ օգնության են հասել մետաղական ցանցի մեջ արգելափակված, Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Բեզուարյան այծին և փրկել ու ազատ են արձակել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբրի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ Մարտուն Մելքումյանը գտնվելիս է եղել Քաջարան համայնքի Գեղի գյուղի մոտակայքում, որտեղ նկատել է, որ Բեզուարյան այծը արգելափակվել է մետաղական ցանցի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտունը կանչել է իր ընկերներին և նրանց օգնությամբ այծին կարողացել են ազատ արձակել, որը փախել է անտառի ուղղությամբ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները, ովքեր չցանկացած տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ եթե Մարտունը օգնության չհասներ այծին, ապա նա հոշոտվելու էր անտառի գիշատիչների կողմից կամ միգուցե ինչ-որ մեկը որսար։
Հիշեցնենք, որ Բեզուարյան այծը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և այն համարվում է հազվագյուտ և վտանգված տեսակ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի