211652_close_icon

Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում․ Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով հատող 73-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count9352 դիտում article-date 20:39 14-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Տիգրան Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 73-ամյա Նեվրիկ Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Առաքել Վրացյանը և կրտսեր պարեկ Նարեկ Թովմասյանը։

Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր