211652_close_icon

Սրբապղծություն՝ Նուբարաշենում․ մայրը, այցելելով 32-ամյա դստեր շիրիմին, հայտնաբերել է, որ գերեզմանից հափշտակել են սև գրանիտե ծաղկամանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count7237 դիտում article-date 21:41 13-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Երևանում։ Մայրը հերթական անգամ այցելել է իր 32-ամյա աղջկա շիրիմին, որը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանում և անակնկալի է եկել։ Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են շիրմաքարի մոտ տեղադրված սև գրանիտե ծաղկամանները։

Դեպքի մասին տեղեկանում են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում, ապա դեպքի վայր է ժամանում օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արդյոք ստահակը կամ ստահակները կհայտնաբերվեն, թե ոչ, պարզ չէ և այդ ամենը կախված է, թե ինչ մոտեցում կցուցաբերվի ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների կողմից։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր